Ռոնալդուի վարորդը 7 ժամ սպասելով բենզալցակայանում չի կարողացել լիցքավորել նրա Bentley-ն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարորդը չի կարողացել լիցքավորել ֆուտբոլիստի Bentley-ն: Դա տեղի է ունեցել բենզալցակայաններից մեկում, որտեղ վարորդը անցկացրել է մոտ յոթ ժամ: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Վարորդը ժամանել է բենզալցակայան կեսօրին՝ ժամը երկուսին, իսկ երեկոյան ժամը իննին հեռացել է այնտեղից՝ առանց մեքենան լիցքավորելու:
«Նույնիսկ շատ փող ունենալով՝ Ռոնալդուն հայտնվել է նույն նավակում, ինչպես մենք` բոլորս»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, Մեծ Բրիտանիայում վառելիքի մատակարարման խնդիրներ կան: Որոշ նավթային ընկերություններ փակել են իրենց բենզալցակայանները: Մարդիկ սկսել են զանգվածաբար բենզին գնել, ինչը բենզալցակայաններում երկար հերթեր է առաջացնում: