Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը վերսկսում է մարզական կարիերան
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու որոշման մասին:
«Ես վերսկսում եմ կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ մեծ սպորտ և արդեն սկսել եմ մարզվել: Այս որոշման պատճառը Տոկիոյում մեր թիմի գերազանց ելույթն էր, ինչպես նաև իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի աջակցությունը, որը կրկին պատրաստ է ինձ հետ քայլել այս ճանապարհով: Հուսով եմ, որ 2024 թվականի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ես կրկին կկարողանամ զգալ 2016 թվականի խաղերի հույզերը»,- մեջբերում է Եգորյանին ՏԱՍՍ-ը: