Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Նախիջևան
Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ այցելել է Նախիջևան, հայտնում է minval.az-ը:
Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցերին:
Մուհսին Դերեն ընդգծել է բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների անբաժանելի մաս, և նշել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռազմավարական և աշխարհագրական կարևորությունը: