Արա Աղանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Ավարտվեց Մ23 տարեկան 96 կգ քաշային տղաների մրցավեճը, որին Հայաստանը ներկայացնում էր Արա Աղանյանը:
Մեր մարզիկը երկամարտի 363կգ(166+197) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Արան նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում ու փոքր արծաթե մեդալ՝ հրում վարժությունում:
Այս քաշային կարգում 367 կգ արդյունքով չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վիկտոր Կոնդրատևը: