Աշխահրահռչակ երաժիշտն Եվգենի Կիսինը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում էր գտնվում հայ ժողովորդի մեծ բարեկամ, լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:
Սեպտեմբերի 28-ին հայ հանդիսատեսը կրկին վայելեց Մաեստրոյի կատարումները ցնցող մենահամերգի շրջանակներում:
Սեպտեմբերի 29-ին աշխահրահռչակ երաժիշտն իր կնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ, այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։