Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահը հեռացվել է սեռական ոտնձգությունների պատճառով
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոն 21 ամսով հեռացվել է պաշտոնից սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, հաղորդում է AP-ն։
Որոշումը միաձայն ընդունվել է ԲՖԿ-ի գլխավոր ասամբլեայում, որը կազմում են նահանգների ֆեդերացիաների 27 ղեկավարները։ 48-ամյա Կաբոկլոն չի կարողանա պաշտոնավարել մինչեւ 2023թ․ մարտ, իսկ 2023թ․ ապրիլին նրան կփոխարինի այժմ պաշտոնակատար նշանակված Էդնալդո Ռոդրիգեսը։
Ռոժերիո Կաբոկլոյին սեռական ոտնձգությունների մեղադրանք էին ներկայացրել կոնֆեդերացիայի աշխատակազմի երեք աշխատակցուհիներ։