Հարսանիքից երկու ամիս անց մահացել է Պրոխոր Շալյապինի կինը
Երգիչ Պրոխոր Շալյապինն Ինստագրամյան էջում հայտնել է իր 42-ամյա միլիոնատեր կնոջ՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսի մահվան մասին։
«Իմ ցավակցությունն եմ հայտնում Տատյանայի ծնողներին, որովհետեւ նրանք մեծատառով ծնողներ են, նվիրված, սիրող, որոնք ամբողջ հոգին ներդրել են միակ աղջկա համար, որն, իր հերթին, անսահման սիրում էր։ Տանյան նրանց միակ դուստրն է, այդ պատճառով նրանք հիմա ուժ չեն գտնում՝ մտերիմների ու ընկերների զանգերին պատասխանելու համար»,- ասել է Շալյապինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեւիսը ծանր վիճակում է COVID-19-ով վարակվելուց հետո։ Շալյապինը հայտնել էր, որ կինն իրեն վատ էր զգացել եւ կիսազառանցանքի վիճակում հիվանդանոց է գնացել։ Բացի այդ՝ հոսպիտալացվել են նաեւ նրա հայրն ու մայրը, որոնք ապրում են Լաս Վեգասում գտնվող զույգի առանձնատանը։