Բայդենը կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը երկարացրել է մինչև դեկտեմբերի 3-ը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին երկարացրել է դաշնային կառավարոթյան ժամանակավոր ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 3-ը (ներառյալ)՝ «շաթդաունը» կանխելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Համապատասխան օրինագիծն ընդունվել էր Սենատում։ Նախաձեռնությանն աջակցել է 254 կոնգրեսական, դեմ են հանդես եկել 175-ը։
ԱՄՆ-ում ֆինանսական տարին ավարտվում է սեպտեմբերի 30-ին, այդ իսկ պատճառով կառավարության աշխատանքի սահմանափակումից կամ դադարեցումից խուսափելու համար առաջացել է ժամանակավոր բյուջե ընդունելու անհրաժեշտություն։
Մինչև դեկտեմբեր կառավարության՝ նախկին մակարդակով ֆինանսավորումից բացի, ծրագրվում է միջոցներ ուղղել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը, աֆղան փախստականների օգնությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ինչպես Բայդենն է գրել իր թվիթերյան էջում, օրենսդրական ակտը Վաշինգտոնին ժամանակ կտա 2022 ֆինանսանկան տարվա համար մշտական բյուջե ձևավորելու համար։