Տիգրան Խաչատրյանն իր գործառույթներին չի տիրապետում. խուճապի մեջ է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են՝ գործադիրում տպավորություն է ձևավորվել, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանն իր գործառույթներին չի տիրապետում:
Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատրյանի մոտ «խուճապային» տրամադրություններ են, քանի որ վերջինս պետք է առաջիկայում խորհրդարանին ներկայացնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին Խաչատրյանին իր տեղակալները «պատրաստել են», որպեսզի ՀՀ կառավարության նիստին կարճ ներկայացնի բյուջեի նախագիծը, այնուհետև կարողանա ԱԺ-ում պատասխանել ընդդիմության հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այս պահը նախարարությունում նախարարի փոխարեն իր «գործն» անում է նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանը, որը փոխնախարար է նշանակվել սույն թվականի օգոստոսից: Վերջինս էլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:
ՀՀ ֆինանսների նախարարությունում ևս թեժ քննարկում են նախարար Խաչատրյանի՝ այդ ոլորտից անտեղյակության հարցը, քանի որ մինչև Խաչատրյանը գրեթե բոլոր նախարարներն իրենց գործի «վարպետն» են եղել:
Իսկ հիմա նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու ԱԺ-ում, երբ նախարարը ներկայանա 2022 թվականի պետական բյուջեի կատարողականով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։