Ովքեր էին եկել հրաժեշտ տալու վաստակավոր արտիստ Հայկոյին
Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում երեկոյան կայացել է սիրված երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը: Նա մահացել է կորոնավիրուսից՝ սեպտեմբերի 29-ին:
Երգչին հրաժեշտ տալու էին եկել հարազատներն ու ընկերները, արվեստի ու քաղաքական գործիչներ, նաև երկրպագուներ: Այսօր Երևանի մետրոպոլիտենում՝ Հանրապետության հրապարակում, հնչում են Հայկոյի երգերը:
Սիրված երգչի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: