Գևորգ Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալակիր
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 89 կգ քաշային կարգի տղաները:
Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Ղահրամանյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդի ցուցանիշը համեստ էր, սակայն հրում վարժությունում նա կարողացավ գերազանցել բոլորին:
Արդյունքում Գևորգը երկամարտի 341կգ(145+196) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր, նաև նվաճեց փոքր ոսկի՝ հրում վարժությունում: