AUKUS-ի ստեղծումը կսրի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը. Չինաստանի ՊՆ
AUKUS-ի գործընկերության ստեղծումը և ատոմային սուզանավերի հետ կապված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև ցանկացած համագործակցություն կսրի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և սպառնալիքի տակ կդնի ամբողջ աշխարհի անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը՝ փոխանցել է РИА Новости-ն:
Նա նշել է, որ երեք երկրների համագործակցությունը կվնասի նաև միջուկային անվտանգության ոլորտում գործադրվող միջազգային ջանքերին:
Ու Ցյանի խոսքով՝ Չինաստանը խստորեն դատապարտում է և վճռականորեն դեմ է արտահայտվում այդ համագործակցությանը: