Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս տարի մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Այդ առիթով մենք Պուտինին հրավիրեցինք այս տարի այցելել մեր երկիր», - ասել է Էրդողանը:
Բացի այդ, նա ասել է, որ Թուրքիան «հանդես է գալիս Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերությունների շարունակման և խորացման օգտին, այդ թվում՝ Սիրիայում Եփրատ գետից արևելք տիրող իրավիճակի հարցում»: