Թուրքայի ԱԱԽ նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նիստ կգումարի, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը, տարածաշրջանի կայունացման միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերը, վերանայվելու են Աֆղանստանից ծագող միգրացիոն ճնշման դեմ ձեռնարկված միջոցառումները:
ԱԱԽ օրակարգում կլինեն նաև զարգացումները Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում տիրող իրավիճակը: