ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել
Վլադիվոստոկում կանխել են գրոհը, որը ծրագրավորել էր տեղի նեոնացիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ):
«Ձերբակալվել է տարածաշրջանային «Պրիմորիեյի աջեր» միավորման՝ 2000 թվականին ծնված պարագլուխը, որն ահաբեկչական գործողության նախապատրաստում էր իրականացնում ինքնաշեն պայթուցիչ սարքի օգտագործյամբ»,-ասվում է մամուլի տեղեկագրում:
Նրա տան խուզարկության ժամանակ գտել են պայթանյութի սինթեզման համար բաղադրիչներ, ինքնաշեն ռումբի պատրաստման և կիրառման հրահանգներ, ինչպես նաև չորս դանակ: Նաև առգրավվել է աջարմատական խմբավորման կանոնադրությունը, որը «պարունակում էր բռնի բնույթի հանցագործությունների կոչեր»:
Հարուցվել Է քրեական գործ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ: «Պրիմորիեյի աջերի» մասին ավելի վաղ ոչինչ հայտնի չի եղել: Որոնումը «Յանդեքս»-ում միայն մեկ հիշատակում է տալիս «ՎԿոնտանտե»-ի օգտատերերից մեկի էջում: Վերջին օրերին սա արդեն նեոնացիստների կողմից երկրորդ պատրաստվող ահաբեկչությունն է, որի խափանման մասին հայտարարում Է ԱԴԾ-ն: