Սա ծանր պարտություն է, բայց ես չգիտեմ, թե ինչ հետևանքներ դա կունենա․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ խաղի արդյունքները (0-3) և խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
«Սա ծանր պարտություն է, բայց ես չգիտեմ, թե ինչ հետևանքներ դա կունենա: Եթե ակումբում մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվում, ապա դա խնդիր կլինի: Որովհետև ես հավատ ունեմ: Այս պահին ես տեսնում եմ, որ մենք տևական ժամանակ է, ինչ լավ ֆուտբոլ ենք խաղում:
Առայժմ մեր բախտը չի բերում, և հարձակման մեջ չկա հմտություն, որը կարող է փոխել խաղի ընթացքը: Եվ բացի հարձակվողներից, մենք աջ եզրային հարձակվող չունենք:
Եվ միևնույն ժամանակ մենք անցկացնում ենք հանդիպումները երիտասարդ ֆուտբոլիստներով … Չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան տարօրինակ է թվում», – մեջբերում է Կումանին RTL 7-ը: