Մահացել է օլիմպիական չեմպիոն Անդրե Աղասու հայրը
Լաս Վեգասում մահացել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող, կարիերան ավարտած ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասու հայրը։ Մայք Աղասին 90 տարեկան էր, հաղորդում է Las Vegas Review-Journal-ը։
Մայք Աղասին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, մասնակցել է 1948թ․ Լոնդոնի եւ 1952թ․ Հելսինկիի Օլիմպիական խաղերին Իրանի թիմից։ Դրանից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ։
Անդրե Աղասին (լուսանկարում) 1996թ․ Ատլանտայի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալը մենախաղում։