Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Խմբ.) վերականգնման աշխատանքներն ընթանում են: Եթե տեսնեք մեկ տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները, հպարտ կլինեք: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը: