Հրապարակվել է Օրենբուրգում երեք աղջիկների սպանության վայրից առաջին տեսանյութը
Համացանցում հայտնվել է ՌԴ Օրենբուրգի մարզում երեք աղջիկների սպանության դեպքի վայրից առաջին տեսանյութը, որը հրապարակել է «Իզվեստիա» թերթը:
Կադրերում երևում է իրավապահ մարմինների աշխատանքը:
Նախօրեին Օրենբուրգի շրջանի Գայ քաղաքում, տներից մեկում բռնկված հրդեհից հետո, հայտնաբերվել էին 17, 18 և 19 տարեկան աղջիկների դիներ: Ըստ Քնչական կոմիտեի՝ նրանք հաճախում էին բժշկական քոլեջ և միասին էին բնակարան վարձել: Հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: