Գուչիի նոր քաղաքականությունը. Էլին` Դաունի համախտանիշով աղջիկը առաջին հաշմանդամություն ունեցող մոդելն է, ով համագործակցել է Գուչիի հետ
Ծանոթացեք, Էլին է` Դաունի համախտանիշով աղջիկը: Նա բրիտանացի մոդել է։ Աշխատել է Nike, Vodafon, Vogue Italy և այլ հայտնի բրենդների/ամսագրերի հետ։
Ի միջի այլոց, առաջին հաշմանդամություն ունեցող մոդելն է, ով համագործակցել է Գուչիի հետ:
Ամբողջական անունը՝ Էլլի Գոլդսթեյն, 19 ամյա բրիտանուհու ծնողները նրա համագործակցությունը հանրահայտ ամսագրի և ֆեշն բրենդի հետ համարում են հսկայական հաջողություն:
Այս աղջնակը լույս աշխարհ է եկել մեկ ավելորդ քրոմոսոմով:
Էլլին մոդելային կարիերային զուգահեռ այժմ ձեռք է բերում սցենարիստի մասնագիտություն Ռեդբրիջի քոլեջում Էսսաքս քաղաքում: