Մենք հրաշք գործեցինք. «Շերիֆի» գլխավոր մարզիչը՝ «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):
«Մենք հասկացանք, որ պետք է պաշտպանվենք ամբողջ խաղի ընթացքում: Դա մենք արեցինք: Մենք շատ գրագետ էինք պաշտպանվում, բայց միևնույն ժամանակ շատ լավ դուրս եկանք հակագրոհների: Մենք առաջ անցանք հաշվի մեջ: Հետո «Ռեալը» 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: Հետո մենք գոլ խփեցինք, որը մրցավարները չհաշվեցին: Բայց ի վերջո մենք հրաշք գործեցինք և ևս մեկ գոլ խփեցինք: Ես շատ ուրախ և հպարտ եմ «Շերիֆ» ակումբով, իմ տղաներով, որոնք այսօր իրագործեցին այս հրաշքը և շարունակեցին մեր կյանքը հեքիաթում»,- ասել է Վերնիդուբը Sport24-ին տված հարցազրույցում: