«Ուղղակի լավ ընկերներ ենք». Մալուման հերքել է Քիմ Քարդաշյանի հետ սիրավեպի մասին պնդումները (լուսանկարներ)
Հայտնի կոլումբիացի երգիչ Մալուման հերքել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ սիրավեպի մասին խոսակցությունները՝ հայտարարելով, որ իրենք սոսկ ընկերներ են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 27-ամյա երգիչը խոստովանել է, որ նույնիսկ չգիտի, թե որտեղից են սկիզբ առել այդ խոսակցությունները:
«Մենք միասին էինք Dior-ի ցուցադրությանը: Ես նրան առաջին անգամ հանդիպեցի այնտեղ: Ես այնտեղ էի նաև Քորթնիի (Քարդաշյան) հետ: Մարդիկ պարզապես սկսեցին խոսել դրա մասին: Չգիտեմ, թե ինչու սկսեցին այդ մասին հարցնել: Գուցե որովհետև նա ամուսնալուծվո՞ւմ էր: Բայց ոչ, մենք լավ ընկերներ ենք: Մենք այդքան հաճախ չենք խոսում, բայց, այո, մենք լավ ընկերներ ենք և միշտ ամենալավն ենք մաղթում միմյանց»,-ասել է Մալուման: