ՄԱԿ-ը մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային հրթիռների արձակման փաստով
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է այն լուրերի առնչությամբ, համաձայն որոնց՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը գերձայնային հրթիռներ է արձակել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք տեսել ենք անհանգստացնող լուրերը և շարունակում ենք հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Կորեական թերակղզու համար միակ լուծումը կողմերի դիվանագիտական փոխգործակցությունն է»,- ասել է նա: