Ադրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը որակազրկվեց 8 տարով
Ադրբեջանի ներկայացուցիչ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Բոյանկա Կոստովան հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվել է 8 տարով, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։ 28-ամյա բուլղարացի մարզուհու որակազրկումը կհաշվարկվի 2021թ․ մայիսի 10-ից։
Այս տարվա ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Բոյանկա Կոստովայի դոպինգ թեստը դրական է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ ստանոզոլոլ։
Մոսկվայում Կոստովան 59 կգ քաշային կարգում երկամարտի 211 կգ արդյունքով նվաճել էր չեմպիոնի կոչումը՝ 1 կգ գերազանցելով ռուսաստանցի Օլգա Տյոյին։
Կոստովան մինչեւ 2011 թվականը ներկայացրել է Բուլղարիան։