Maybach-ն իր առաջին սերիական մեքենայի 100-ամյակի կապակցությամբ ներկայացրել է Maybach S-Class-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Հանրահայտ Maybach ավտոբրենդն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն և ի սկզբանե կոչվել է Luftfahrzeug-Motorenbau GmbH: Այն հիմնվել է 1909-ին, իսկ երեք տարի անց անվափոխվել է Maybach-Motorenbau GmbH: Ընկերության զարգվածային արտադրության առաջին մեքենան թողարկվել է 1921-ին, գրում է Luxury Launches-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունն իր առաջին սերիական մեքենայի հարյուրամյակի կապակցությամբ ներկայացրել է Maybach S-Class-ի հատուկ տարբերակը՝ Edition 100-ը:
Այն հիմնված է Mercedes-Maybach S680-ի վրա և տեխնիկապես չի տարբերվում դրանից: Մեքենան համալրված է 6.0 լ աշխատանքային ծավալով, 621 ձիաուժ հզորությամբ V12 ձեռքով հավաքված շարժիչով:
Ենթադրվում է, որ դրա գինը կգերազանցի 200 000 դոլարը: