«Նկարահանման օրը մահացավ իմ ամենաթանկ մարդկանցից մեկը»․ Սարգիս Գրիգորյանը՝ Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված, եւ բժիշկները պայքարում էին տաղանդավոր արտիստի կյանքի համար։
Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է կատարել սիրված երաժիշտի մասին եւ կիսվել է Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին պատմությամբ․
«Պատիվ եմ ունեցել մոտիկից ճանաչել քեզ եղբայր: Շատ ենք նստել, խորհել, խմել: Միշտ դրական ես նայել կյանքին` շան տեղ չդնելով բամբասանքներին, վիրավորանքներին ու անգրագետ արտահայտություններին: Արել ես քո սրտի գործը` թողնելով մեզ ճաշակ, որակ ու պրոֆեսիոնալիզմ:
Ափսոս էր քո տեսակը` տարբերվող տեսակը:
Հարգում էի քեզ շատ:
Կուզենաի այս տեսահոլովակի պատմությունը պատմել:
Երբ ցանկացար, որ նկարահանվեմ այս տեսահոլովակում և նկարահանման օրն արդեն նշանակված էր մահացավ իմ ամենա թանկ մարդկանցից մեկը` քեռիս: Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել: Չգիտեմ ուրիշը լիներ միգուցե, բայց դու ուրիշ չէիր, քեզ դժվար էր` նույնիսկ անհնար չէ ասել: Կարծում եմ քեռիս ինձ կների, որ իր հոգեհացին չմասնակցեցի:
Կարոտելու ենք քեզ շատ...քո տեղը բաց մնաց եղբայր:
Հայկոս բարի ճանապար լույսերի աշխարհ»։
View this post on Instagram