Արցախում կորոնավիրուսային հիվանդության պատճառով 81-ամյա տղամարդ է մահացել
Արցախում սեպտեմբերի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 80 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 124 քաղաքացու հետազոտություն, որից 1 144-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 81-ամյա տղամարդ, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։