Բայդենն անտեսել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամանակ ամերիկացի գեներալների խորհուրդները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անտեսել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամանակ ամերիկացի գեներալների խորհուրդները։ Այս մասին հայտարարել է շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին, գրում է The Hill-ը։
Կոնգրեսի լսումների ժամանակ զինվորականները Աֆղանստանում 20-ամյա պատերազմը, որի ընթացքում զոհվել է 2461 ամերիկացի, անվանել են «ռազմավարական ձախողում»: Նրա խոսքով՝ ինքը եւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պետ, գեներալ Ֆրենկ ՄքՔենզին ի սկզբանե Բայդենին առաջարկել են չհանել բոլոր զորքերը եւ թողնել մի քանի հազար զինվոր՝ թալիբների կողմից Քաբուլի հնարավոր զավթումը կանխելու համար: Սակայն գեներալի խոսքով՝ Բայդենն անտեսել է խորհուրդը: Գեներալի խոսքով՝ Պենտագոնը պետք է մոտ 2,5 հազար զինվոր թողներ Աֆղանստանում:
Թալիբները իշխանության են եկել Քաբուլում օգոստոսի 15-ին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո: Մինչեւ օգոստոսի 31-ը ամերիկյան բանակն ամբողջությամբ դուրս է բերվել երկրից։ Բայդենն ասել է, որ չի զղջում իր որոշման համար։