Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ․ նախարարության պարզաբանումը
Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:
Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ըստ ԵՊԲՀ խոսնակի՝ Հայկոն պատվաստաված չի էլ եղել: