Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 430 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 22.430-ով՝ հասնելով 7.487.138-ի, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Հարաբերական առումով դեպքերի թվի աճը կազմել է 0.3 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 857-ով՝ նախորդ օրվա 852-ի համեմատ՝ հասնելով 206 388-ի:
Այդպես, նոր հիվանդությունից մահվան դեպքերի առավելագույն թիվը գրանցվում է երկրում երկրորդ օրն անընդմեջ: