«Ո՞վ է Քանյեն». Ուեսթի նոր հարևանները ռեփերին չեն ճանաչել
Բելգիայի Ֆլամանդական շրջանի բնակիչները, ուր վերջերս ռեփեր Քանյե Ուեսթն անշարժ գույք է ձեռք բերել, հայտնի ռեփերին չեն ճանաչել, հայտնում է «Het Laatste Nieuws» թերթը։ Ուեսթի նոր անշարժ գույքը գտնվում է Անտվերպենից ոչ հեռու գտնվող հեղինակավոր շրջանում։
Պարբերականի տեղեկություններով՝ առնվազն բնակիչներից մեկը պատկերացում անգամ չի ունեցել, թե ով է Քանյե Ուեսթը։ «Ես Քանյեին հարցրի՝ նա այդ շրջանո՞ւմ չի ապրում, ինչից հետո նա զարմացավ ու նայեց ինձ։ Հետո նա ասաց, որ իր անունը Քանյե Ուեսթ է։ Ես նայեցի նրան, ինչից հետո նա ինձ հարցրեց՝ չեմ ճանաչում արդյոք իրեն։ Վերդառանալով տուն՝ ես որոնեցի նրա անունն ու հասկացա, որ իրականում խոսում էի համաշխարհային հայտնիություն ունեցող աստղի հետ»,- հայտարարել է տեղի բնակիչների մեկը։
Մեկ այլ հարեւան գրեթե ոչինչ չի լսել երաժիշտի մասին։ «Ո՞վ է Քանյեն։ Հավանաբար, ռեփեր է կամ նման մի բան»,- ասել է նա։
Հաղորդվում է նաեւ, որ Քանյեին նկատել են Վեյնեգեմում։ Այդ շրջանում է գտնվում Բելգիայի ամենախոշոր մասնավոր արտ ցուցադրահը։ Ցուցասրահն ու լոֆթերը պատկանում են արտ դիլեր եւ ինտերիերի դիլեր Աքսել Վերվորդտին, որը նախկինում աշխտել է Փարիզում են Լոս Անջելեսում Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի տների վրա։
The Sun-ի հաղորդմամբ՝ Վերվորդտի ներկայացուցիչը չի հաստետել, որ Ուեսթը բնակարան է ձեռք բերել Վեյնեգեմում։