Լեգենդար Մենի Պակյաոն ավարտեց կարիերան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկը մտադիր է մասնակցել Ֆիլիպինների նախագահական ընտրություններին:
«Շնորհակալություն մեծագույն երկրպագուներին ու աշխարհի լավագույն մարզաձևին: Շնորհակալություն ամեն ինչի ու հրաշալի հիշողությունների համար: Սա ամենաբարդ որոշումն է, որը երբևէ ընդունել եմ ու հաշտվել դրա հետ: Հետապնդեք ձեր երազանքներին, ջանասիրաբար աշխատեք ու կտեսնենք, թե ինչ կստացվի: Ցտեսություն, բռնցքամարտ»,- թվիթերյան էջում գրել է 42-ամյա Պակյաոն:
Մենի Պակյաոն պրոֆեսիոնալ ռինգում տարել է 62 հաղթանակ, կրել 8 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր օգոստոսին Լաս Վեգասում՝ միավորներով պարտվելով 35-ամյա կուբացի Յորդենիս Ուգասին: