Բրիթնի Սփիրսի փաստաբանը երգչուհու հորը մեղադրել է ալկոհոլիզմի և թմրամոլության մեջ
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի փաստաբանը՝ Մեթյու Ռոզենգարթը, երգչուհու հորը հայտնի «հարբեցող եւ թմրամոլ» է անվանել։ Արտիստի ներկայացուցիչն այդ կերպ արձագանքել է դստեր հնարավոր խնամակալների հասցեին Սփիրսի խոսքերին։ Խոսքը մասնավորապես ֆինանսիստ Ջոն Զաբելի մասին է, որին Ռոզոնգարթը ցանկանում է նշանակել փոփ երգչուհու գործերի կարգադրիչ, հայտնում է TMZ-ն։
Ռոզենգարթը նշել է, որ ֆինանսիստի համբավն անբասիր է։ Ընդ որում, նա հավալել է, որ խնամակալության ընթացքում Ջեյմի Սփիրսը դստեր նկատմամբ դաժան է եղել։
Երգչուհին հոր խնակալության տակ հայտնվել է 2008թ․-ին, երբ նյարդային պոռթկում է տեղի ունեցել երեխաներին նախկին ամուսնուն՝ Քեւին Ֆեդերլայնին ինքնակամ փոխանցելուց հրաժարվելու հողի վրա։ 2021թ․-ի պգոստոսին՝ դատական վեճերի եւ հանրության բացասական արձագանքի ֆոնին Սփիրսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունւց։ Այս պահին դատարանը որոշում է, թե ով է լինելու արտիստի նոր խնամակալը։