«Յուվենտուս» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» կհյուրընկալվի Թուրինի «Յուվենտուսին»:
Բուքմեյքերական գրասենյակներն անգլիական ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 2.15 գործակցով, իսկ իտալացիներինը՝ 3.50: Ոչ ոքին ստացել է 3.25 գործակից:
Սեպտեմբերի 29-ին Թուրինում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին տուրում «Յուվենտուսը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել շվեդական «Մալմյոյի» նկատմամբ, իսկ «Չելսին» նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել ռուսական «Զենիթից»: