Ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման ուղղությամբ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման եւ «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման եւ դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները։
Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։
«Առաջադրանքների իրականացման արդյունավետությունը մեծամասամբ կախված է զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակից։ Հոգեբանական պատրաստվածության միջոցառումներ են անցկացվում դիտակետերում եւ ուղղված են ուշադրության, գնահատականի ձեւավորմանը եւ հոգեէմոցիոնալ վիճակի օպտիմալացմանը»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը։