Լևոն Արոնյանը խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ չորս պարտիայում առավելության հասավ 3։1 հաշվով
Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի (օնլայն) չորրորդ տուրում Լևոն Արոնյանը խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ և չորս պարտիայում առավելության հասավ 3։1 հաշվով։ Առաջին պարտիայում պարտություն կրելուց հետո հայ գրոսմայստերը հաջորդ երեքում հաղթանակ տարավ։
Առաջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ամերիկացի Հիկարու Նակամուրային, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին։
Ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանն ընթանում է երրորդ տեղում։
5-րդ տուրում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։