Կապառոս․ Կլինեն հայ այլ ֆուտբոլիստներ ևս, որոնք կտեղափոխվեն Լա լիգա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ հայտնել է, որ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։
«Վստահաբար կարող եմ ասել, որ կլինեն նաև այլ խաղացողներ, որոնք կտեղափոխվեն Իսպանիայի առաջնություն։ Եվս մեկ ֆուտբոլիստ կար Հայաստանի հավաքականից, որը մոտ էր Լա Լիգա տեղափոխվելուն։
Նրա անունը հայտնել չեմ կարող։ Որքան լավ խաղա հավաքականը, այդքան ավելի հեշտ կլինի ֆուտբոլիստների ճանապարհը դեպի Լա լիգա»,- ասել է Կապառոսը։