Վարան. Ռեալում և ՄՅՈՒ-ում ճնշումը միանման է. բոլորը ցանկանում են հաղթել
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Ռեալից» հեռանալու մասին.
«Դա երկար գործընթաց էր: Ես շատ եմ մտածել այդ մասին, հեռանալու որոշումը հեշտ չտրվեց: Ես ցանկանում էի լավ հեռանալ «Ռեալից», քանի որ այդ ակումբին ես ամեն ինչ եմ տվել:Ցանկանում էի նոր մարտահրավեր ստանալ, նոր էմոցիաներ ապրել: Ես ինչ-որ նոր բան էի փնտրում:
Անգլիայի Պրեմիեր-լիգան շատ լավ մրցաշար է, այդ իսկ պատճառով ես ցանկանում էի տեղափոխվել այստեղ:
-«Ռեալում» և ՄՅՈՒ-ում ճնշումը նո՞ւյնն է:
-Դժվար է համեմատելը: Թոփ-ակումբները մեծ սպասելիքներ են ունենում այն ֆուտբոլիստներից, որոնց գնում են: Բաց ես կարծում եմ, որ «Ռեալում» և ՄՅՈՒ-ում ճնշումը միանման է. սպասելիքները միշտ շատ բարձր են:
Երկու ակումբն էլ ցանկանում է միշտ հաղթել: Պարտությունը կամ ոչ-ոքին բացասական է: ՄՅՈւ-ում ճնշումը ևս նույնն է, ինչ «Ռեալում»: Բոլորը ցանկանում են հաղթել: