Տուխելը խոսել է Յուվենտուսի հետ Չեմպիոնների լիգայի խաղի մասին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ կայանալիք խաղի մասին.
«Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ, որ աշխարհում ցանկացած թիմ ավելի թույլ է առանց Ռոնալդուի, քանի որ նա պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրանց կորցրին մեծագույն չեմպիոնի և մեծ անհատականության:
Բայց պետք է հաղթել ու ուժեղ թիմ լինել նաև առանց Ռոնալդուի: Նրանք փորձառու են, նրանց ֆուտբոլիստները տաղանդավոր են, ունեն լավ մարզիչ:
Նրանք մեծ փորձ ունեն նաև Չեմպիոնների լիգայում: «Յուվենտուսում» եղել են որոշ խնդիրներ մրցաշրջանի մեկնարկում, բայց նրանք միշտ շատ համոզիչ տեսք ունեն Չեմպիոնների լիգայում:
Հեշտ է ասել, որ մենք ֆավորիտներ ենք: Այդպես մրցակցի մոտ մոտիվացիա կհայտնվի: Մենք պետք է ընդունենք սա, քանի որ մենք հաղթել ենք այս մրցաշարում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
«Յուվենտուս»-«Չելսի» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 29-ին: