Մանչեսթեր Յունայթեդը 3 շաբաթով կորցրեց հիմնական պաշտպաններից մեկին
The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը վնասվածք է ստացել ու բաց կթողնի 3 շաբաթ։ Մագուայերը վնասվածքը ստացել է 6-րդ տուրում՝ «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում, որի պատճառով փոխարինվել է 66-րդ րոպեին։
Պաշտպանը բաց կթողնի «Վիլյառեալի» ու «Էվերթոնի» հետ խաղերը։ Պաշտպանը Անգլիայի հավաքականի կազմում չի մասնակցի նաև Անդորայի ու Հունգարիայի հետ խաղերին։
Ընթացիկ մրցաշրջանում Մագուայերը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։