Կանավարոն հեռացել է Գուանչժոու Էվերգրանդի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն հեռացել է «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է չինական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանավարոն կհեռանա «Գուանչժոու Էվերգրանդից»՝ չինական ակումբի ունեցած ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով:
Կանավարոն 2016 թվականից աշխատում էր Չինաստանում: 2018 թվականից նա գլխավորում էր «Գուանչժոու Էվերգրանդը»: Որոշ ժամանակ նա համատեղում էր աշխատանքն ակումբում և Չինաստանի հավաքականում, բայց հետո լքեց հավաքականի մարզչական շտաբը:
«Գուանչժոու Էվերգրանդը» 14 խաղից հետո 30 միավոր է վաստակել ու Չինաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: