Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ։ Չի սպասվում»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Սոչիում։ Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտները քաղաքական և առեւտրատնտեսական ոլորտներում:
Բացի այդ, բանակցությունների օրակարգում է արդիական միջազգային հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացումը: