ԱՄՆ-ում դատարանն Ար Քելլիին մեղավոր է ճանաչել սեքս թրաֆիքինգի համար. նրան սպառնում է մինչև 100 տարվա ազատազրկում
Ամերիկացի երգիչ և պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, որը շարունակվել Է ավելի քան երկու տասնամյակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դատի ընթացքում 11 մեղադրող, որոնց թվում եղել է ինը կին և երկու տղամարդ, պատմել են երաժշտի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ իրենց պատմությունը: Երդվյալների դատարանը երկու օր տևած մտորումներից հետո Քելլիին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Նրան սպառնում է մինչև 100 տարվա ազատազրկում, գրում է Daily Mail-ը:
Ար Քելլին, որի իսկական անունը Ռոբերտ Սիլվեստր Քելլի Է, մեղադրվել է ԱՄՆ-ի տարբեր նահանգների միջև կանանց թրաֆիքինգի, մանկական պոռնոգրաֆիայի արտադրության և մարդկանց առևանգման համար:
Քելլին «Գրեմմի» երեք մրցանակի դափնեկիր է:
90-ական թվականներին նա ամենահաջողված երաժիշտներից մեկն է եղել ռիթմ-Էնդ-բլյուզ ոճում: 1996 թվականին նա հռչակվել Է իր I Believe I can Fly հիթով: