Բայդենը 3-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ (խթանիչ) չափաբաժինը: Ամերիկացի ղեկավարը պատվաստվել է ուղիղ եթերով:
Բայդենը պատվաստվել է Սպիտակ տանը՝ Pfizer/BioNTech պատվաստանյութով: Նա առաջին պատվաստումը ստացել էր երդմնակալությունից առաջ, երկրորդը՝ այս տարվա հունվարի 11-ին:
«Խթանիչները կարևոր են: Բայց ամենակարևորը, որ մենք պետք է անենք, ավելի շատ պատվաստումներ կատարելն է», - ասել է նախագահը պատվաստումից առաջ:
Տեսանյութը՝ այստեղ: