«Ֆեներբահչեի» ու «Բեշիկթաշի» նախկին ֆուտբոլիստը կասկածվում է սպանության մեջ
Ստամբուլի «Ֆեներբահչեի» ու «Բեշիկթաշի» նախկին ֆուտբոլիստ Սեզար Օզթյուրկը հետախուզվում է Թուրքիայի ոստիկանության կողմից: Նա կասկածվում է սպանություն կատարելու մեջ, հայտնում է NTV Spor-ը:
Սեպտեմբերի 19-ին Ստամբուլում տղամարդը փողոցում կոնֆլիկտի ֆոնին կրակ է բացել մի խումբ մարդկանց վրա: Տուժողներից մեկը մահացել է, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց:
Ականատեսները ճանաչել են նախկին ֆուտբոլիստ Սեզար Օզթյուրկին: Դրանից հետո նա փախուստի մեջ է:
35-ամյա Օզթյուրկը Լևերկուզենի «Բայերի» սան է, Գերմանիայում խաղացել է նաև «Նյուրնբերգում»: 2006-ից նա հանդես է եկել թուրքական ակումբներում, իսկ 2015-ին ավարտել է կարիերան: