Արգենտինայի հավաքականի կազմը
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի կազմը 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կայանալիք առաջիկա խաղերի համար:
Դարպասապահներ․ Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Էստեբան Անդրադա («Մոնտեռեյ»)։
Պաշտպաններ․ Գոնսալո Մոնտել, Մարկոս Ակունյա (երկուսն էլ` «Սևիլիա»), Նաուել Մոլինա («Ուդինեզե»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Նիկոլաս Տալյաֆիկո, Լիսանդրո Մարտինես (երկուսն էլ՝ «Այաքս»), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա»), Գերման Մացելա («Բետիս»):
Կիսապաշտպաններ․ Անխել Դի Մարիա, Լեանդրո Պարեդես (երկուսն էլ՝ ՊՍԺ), Գիդո Ռոդրիգես («Բետիս»), Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Էսեկիել Պալասիոս («Բայեր»), Ռոդրիգո Դե Պաուլ, Անխել Կորեա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ալեխանդրո Գոմես («Սևիլիա»):
Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (ՊՍԺ), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Լուկաս Ալարիո («Բայեր»), Խոակին Կորեա («Ինտեր»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»):
Առաջիկա խաղերում արգենտինացիները կմրցեն Պարագվայի (հոկտեմբերի 7), Ուրուգվայի (հոկտեմբերի 10) և Պերուի (հոկտեմբերի 14) հավաքականների հետ:
Արգենտինայի հավաքականը 18 միավորով երկրորդ տեղում է, իսկ մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է Բրազիլիայի հավաքականը, որը հաղթել է բոլոր՝ 8 խաղերում: