PR-ի համար չեն անում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամերիկյան հայտնի «Սիլիկոնյան հովտում» աշխատող մի քանի հայազգի այթիշնիկներ սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով ստանձնել են պատերազմի ժամանակ ծանր հաշմանդամություն ստացած երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը:
Նրանք փնտրում-գտնում են հիմնականում վերջույթներից զրկված երիտասարդների, նրանց տրամադրում են համակարգիչներ եւ կազմակերպում ուսուցումը` լեզուների եւ ծրագրավորման:
Ուսուցման ողջ ընթացքում հոգալու են նրանց ծախսերը, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում են նրանց աշխատանք առաջարկել: Միակ պայմանն այն է, որ երիտասարդները չպետք է բավարարվեն պետությունից ստացվող նպաստով, այլ պետք է ցանկանան մասնագիտություն ձեռք բերել՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար:
Մեր բոլոր ջանքերը` ներկայացնել նրանց եւ ծրագիրը, անհաջողության մատնվեցին․ մեր հայրենակիցները խստիվ արգելեցին հրապարակել իրենց անունները՝ ասելով, թե սա փիառի համար չեն անում, դա հաշմանդամ դարձած տղաների հանդեպ իրենց պարտքն են համարում: Իսկ մեզանում մի քանի լիտր ձեթ կամ մի քանի կիլոգրամ բրինձ բաժանելիս աշխարհի բոլոր լրատվամիջոցներին հրավիրում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: