Պատերազմը խլեց նրանց երջանկությունը (Լուսանկարներ)
Օգտատեր Աստղիկ Խաչատրյանը գրել է.
Իմ տխուր,անավարտ սիրո պատմությունը։
Դեռ 16 տարեկան էի,երբ խենթի նման սիրահարվել էի։Սկսեցինք ընկերություն անել,դեռ դպրոցական էի։Մեր ընկերությունը տևեց 6 տարի։Անցել ենք շատ ու շատ դժվարությունների միջով։Շատ մարդիկ դեմ էին մեր ամուսնությանը,բայց մեզ ոչինչ չխանգարեց,քանի որ շատ էինք սիրում միմյանց։Ամուսնացանք 6 տարի ընկերություն անելուց հետո,միասին ապրեցինք գրեթե 3 տարի,երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։