Հունաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն մեկ զոհ, ավերվել են շինություններ (լուսանկարներ)
Հունաստանի Կրետե կղզում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավերվել են շինություններ, մարդիկ խուճապահար փողոցներ են վազել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին: Մի քանի մարդ մնացել է փլատակների տակ:
Երկրաշարժից հետո գրանցվել է մի քանի հետցնցում՝ ամենաուժեղը 4,8 մագնիտուդ հզորությամբ: