Բաքվում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին մասնակցել է ավելի քան 3000 մարդ, այդ թվում՝ Ալիևները (լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների, գրում է haqqin.az-ը:
Քայլերթը, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ, գլխավորել են երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Մասնակիցները քայլերթը կատարել են զոհված հերոսների լուսանկարներով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանն ունեցել է 2907 զոհ: